Արա՛մ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը, շատ լավ էր,որ քո ծննդյան օրն այն օրն էր, երբ ես գնացի տուն և տեսա, որ մեր բակում ծաղկել են շատ գեղեցիկ ծաղիկներ և ես շատ ուրախացա, որ դա եղել է հենց քո ծննդյան օրը և մտքումս ասացի.« Թող այս ծաղիկները քեզ շատ ուրախացնեն»: Սվետլանա Մելքումյան
Սարգի՛ս ջան, շնորհավոր ծննդյանդ օրը, շնորհակալություն, որ մեզ այդպիսի շատ լավ օր պարգևեցիր, շատ շնորհակալություն: Տղաների տնկած ծառերը, որ ծաղկեն մի լավ բերքահավաք կանես ու մրգերը կբերես: Սվետլանա Մելքումյան
Նանե՛ ջան, շատ վատ ստացվեց, որ դու այդ անպետք կարկուտի պատճառով չգնացիր Աշտարակի ձոր, նշեցիր ծնունդդ տանը, բայց ոչինչ, որ դու չտխրես ես այդ կարկուտին մի լավ դնգստեցի, որ օրը բացվի: Սվետլանա Մելքումյան
Արա՛մ , ես ցանկանում եմ, որ դու դառնաս խելացի, գիտունիկ դատավոր տղա:Գարիկ Կիրակոսյան
Արա՛մ ջան, շնորհավորում եմ քո ծնուդը ես ուզում եմ, որ քո ճանապարհը միշտ գույնզգույն լինի, ուզում եմ դու շատ լավ մասնագիտություն ունենաս: Գոհար Արղության
Շնորհավորում եմ արդեն անցած ծննդյանդ օրը, իմ սիրելի ընկերուհի Սվետլանա։ Ես ցանկանում եմ, որ դու հայտնվես ամենաանսովոր երազում և այնտեղ շատ չարաճճիություններ անես։ Նաև ցանկանում եմ, որ պարուհի դառնաս։ Նանե Միսկարյան
Շնորհավորում եմ արդեն անցած ծննդյանդ օրը, Սարգի՛ս։ Ցանկանում եմ,որ դու միշտ խելացի լինես և հետաքրքիր արկածներ ունենաս։ Նանե Միսկարյան
Շնորհավորում եմ արդեն անցած ծննդյանդ օրը,Արա՛մ։ Ցանկանում եմ,որ դու միշտ այդպես խելացի լինես և հայտնվես գիտնականների աշխարհում։ Նանե Միսկարյան
Արամ— Մարամ, տորթով տարան
Սարգի՛ս, GTA- ի պես Մարգի՛ս,
Նանե՛- Մանե, երկար մազերով բան է,
Սվետլանա- Մվետլանա, նոթ-բուքի նախագահն ա:
Արմեն Ղազարյան
Արամ ջան, ես քեզ ցանկանում եմ, որ քո բոլոր օրերը շատ զվարճալի լինեն և քո ամենալավ երազանքները կատարվեն: Նարեկ Հովհաննիսյան
Սվետլանա՛ ջան, միշտ գեղեցիկ լինես, մուլտիկների միջի հերոսների նման իմաստուն, համարձակ լինես: Էդգար Ստեփանյան
Սարգի՛ս ջան, ծնունդդ շնորհավորում եմ, թող քո բակում միշտ շատ գեղեցիկ ծաղիկներ և մրգատու ծառեր աճեն, շատ ուրախ օրեր լինեն քեզ համար: Էդգար Ստեփանյան
Նա՛նե ջան, շնորհավոր ծնունդդ, շատ ուրախ լինես, և միշտ բարի լինես: Էդգար Ստեփանյան